
Գուստավո Պետրոն հաղթում է Կոլումբիայի նախագահի ընտրություններում

Սենատոր Գուստավո Պետրոն, որը ներկայացնում է «Պատմական դաշինք» ձախ կոալիցիան, հաղթում է Կոլումբիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին են վկայում տվյալները քվեաթերթիկների 98,22 տոկոսի արագ հաշվումից հետո, որոնք հունիսի 19-ին իր կայքում հրապարակել է Քաղաքացիական կացության ակտերի ազգային ռեեստրը։
Այդ տեղեկատվության համաձայն՝ Պետրոյի օգտին է քվեարկել ընտրողների 50,51 տոկոսը: Նրա մրցակից Ռոդոլֆո Էռնանդեսին, որը ներկայացնում է «Հակակոռուպցիոն կառավարիչների լիգա» սեփական քաղաքական շարժումը, որը դաշինք չի կազմել այլ կուսակցությունների հետ, պաշտպանել է քվեարկողների 47,22 տոկոսը:
«Այսօր տոն է ժողովրդի համար: Թող նա տոնի առաջին ժողովրդական հաղթանակը: Թող կրած այդքան զրկանքները մեղմացնի ուրախությունը, որն այսօր համակում է հայրենիքի սիրտը»,- գրել է Պետրոն Twitter-ում, քվեների հաշվման արդյունքների հրապարակումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: