Բաժիններ՝

Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ղեկավարները գագաթնաժողով են պլանավորում Մադրիդում

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կարող է Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ղեկավարների հետ քառակողմ հանդիպում անցկացնել Մադրիդում, որտեղ այդ երկրները հունիսի վերջին հրավիրված են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ինչպես հունիսի 20-ին հաղորդել է Yomiuri թերթը, ճապոնական կողմն այս պահին մշակում է այդ հարցը։

Հանդիպման հիմնական թեմաներն, ինչպես սպասվում է, կարող են դառնալ Չինաստանի ակտիվությունն Արեւելաչինական եւ Հարավչինական ծովերում, նրա ազդեցության աճն Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ), ինչպես նաեւ ռազմական գործողությունն Ուկրաինայում: Չինաստանն ավելի վաղ քննադատել է Անվտանգության քառակողմ երկխոսության ստեղծումը (Quadrilateral Security Dialogue, Quad), որը ներառում է Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ավստրալիան՝ այն անվանելով «ՆԱՏՕ-ի ասիական տարբերակ»:

Ինչպես գրում է Yomiuri-ն, այդ առնչությամբ այսպես կոչված «ԱԽՏ-ում ՆԱՏՕ-ի գործընկերների» (Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա եւ Նոր Զելանդիա), քառակողմ գագաթնաժողովը, եթե այն կայանա, կարող է դառնալ կառույց՝ նապատակաուղղված Չինաստանի դիմյակայմանը: Բացի դրանից, հրատարակության տվյալներով՝ ճապոնական կողմը մշակում է Կիսիդայի հանդիպման հնարավորությունը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ: Չնայած այն բանին, որ, կառավարական աղբյուրի խոսքով՝ դրա համար իրադրությունը հարմար չէ Տոկիոյի եւ Սեուլի միջեւ հարաբերությունների սառեցման պատճառով, կարճատեւ ոչ պաշտոնական հանդիպման հնարավորություն կա, գրում է Yomiuri-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս