Բաժիններ՝

Ուկրաինան կարող է ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ. ԵՀ-ի ղեկավար

Եվրահանձնաժողովի նախագահ (ԵՀ) Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրամիության գագաթնաժողովից ոչ շատ առաջ վստահություն է հայտնել, որ Ուկրաինան Միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ կստանա: «Ես հաստատապես կարծում եմ, որ դրական որոշում կստանանք, կստանանք հավանություն, ուղեգիծն այժմ տրված է»,- նշել է ֆոն դեր Լյայենը հունիսի 19-ի երեկոյան ARD հեռուստաալիքի եթերում։

«Անշուշտ, դա պատմական որոշում է, որն այժմ նաեւ պետք էընդունի Եվրոպայի խորհուրդը, բայց նախապատրաստումն ընթանում է լավ»,- ընդգծել է ԵՀ-ի ղեկավարը՝ հավելելով, որ ինքը «վստահ» է: Միեւնույն ժամանակ ֆոն դեր Լյայենն ասել է, որ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակի տրամադրման որոշումը հիմնված է տվյալների, փաստերի եւ նախապատրաստական աշխատանքի վրա,որը երկիրն արել է վերջին ութ տարիներին: «Ուկրաինան վիթխարի հաջողությունների է հասել վերջին տարիներին»,- արձանագրել է Եվրահանձնաժողովի նախագահը: Սակայն նա ճշտել է, որ ԵՄ-ում «ցանկանում են տեսնել էլ ավելի շատ բարենորոգումներ»:

Դրա հետ մեկտեղ ԵՀ-ի ղեկավարը նշել է, որ հենց հայտատու երկրից է կախված, թե հաջող կլինի արդյոք Միություն ընդունվելը եւ որքան շուտ այն տեղի կունենա: «Այդ պետություններում ամեն ինչ ինչ կախված է այն բանից, թե որքան արագ կանցնի այդ գործընթացը, եւ նրանք պետք է կատարեն անհրաժեշտ բարենորոգումներ, նրանք պետք է ապացուցեն, որ իրենք համապատասխանում են Եվրոպայի միությանը: Այդ ժամանակ գործընթացն էլ ընթանում է ավելի արագ, դա բնավ կոշտ գործընթաց չէ»,- ամփոփել է ֆոն դեր Լյայենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս