
ՄԱԿ-ի զեկույց. Թուրքիայիում ամեն 28 հոգուց 1-ը փախստական է

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱՓԳՀ) հրապարակել է «Համաշխարհային միտումներ» զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համաձայն այդ զեկույցի՝ 2021-ի տարեվերջի դրությամբ տեղահանվածների թիվն աշխարհում հասել էր 89.3 միլիոնի։ Նրանցից 27.1 միլիոնն ունի փախստականի կարգավիճակ:
Ըստ վերոհիշյալ զեկույցի՝ փախստականներին հիմնականում ընդունում են ցածր և միջին եկամուտներ ունեցող պետությունները: Ընդ որում՝ աշխարհում ամենաշատ փախստականները գտնվում են Թուրքիայում (3.8 միլիոն մարդ), այնուհետև` Կոլումբիայում (1.8 միլիոն մարդ), Ուգանդայում և Պակիստանում (1.5 միլին մարդ) և Գերմանիայում (1.3 միլիոն մարդ):
Նշվում է, որ Թուրքիայում յուրաքանչյուր 28 մարդուց 1-ը փախստական է: