
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի բանակցությունները պաշտպանության ոլորտում պլանավորված են հուլիսին

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են պաշտպանության շուրջ իրենց կանոնավոր բանակցություններն անցկացնել Վաշինգտոնում, հաջորդ ամսին: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:
Ըստ աղբյուրների, Կորեաների եւ ԱՄՆ-ի միջեւ համալիր պաշտպանության շուրջ երկխոսության (KIDD) ամսաթիվը դեռ չի որոշվել, բայց սպասվում է, որը միջոցառումը կկայանա մոտավորապես հուլիսի կեսերին: Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային եւ հրթիռային սպառնալիքների համատեղ զսպման հարցը, հավանաբար, գլխավոր տեղը կզբաղեցնի օրակարգում:
Նշվում է, որ երկու կողմերը, հնարավոր է, նաեւ կքննարկեն համատեղ զորավարժությունների եւ Կորեայում ԱՄՆ-ի ռազմավարական զինված ուժերի ծավալման «ժամանակին ու համակարգված» ձեւով ընդլայնումն այն համաձայնագրերին համապատասխան, որոնք անցած ամսին ձեռք են բերվել նախագահներ Յուն Սոք Ելեմի եւ Ջո Բայդենի միջեւ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: