Բաժիններ՝

Թուրքիան 2026-ին արդեն սեփական ռեսուրսներով կբավարարի գազի իր ներքին պահանջարկի 25-30%-ը

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ 2020թ. Սև ծովում գտնվող Սաքարյա գազի հանքավայրում հայտնաբերված բնական գազի առաջին արդյունահանումը կսկսվի 2023 թվականից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դոնմեզը նշել է, որ իրենք նախատեսում են առավելագույն արդյունահանման հասնել մինչև 2026 թվականը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ 2023-ի առաջին քառորդում օրական արտադրված 10 միլիոն խորանարդ մետր բնական գազը կհամալրի ներքին սպառման պաշարները:

Էրդողանը 2020թ. օգոստոսի 21-ին հայտնել էր, որ Սև ծովում հայտնաբերվել է Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ բնական գազի պաշարը։

«Ֆաթիհ» հորատող նավը 2020 թվականի հուլիսի 20-ից աշխատում էր «Թունա-1» հետազոտական ​​հորատանցքում՝ Զոնգուլդաք բնակավայրից մոտ 170 կիլոմետր հեռավորության վրա:

Ուսումնասիրությունների արդյունքում 2100 մետր խորության վրա հայտնաբերվել է 320 մլրդ խմ բնական գազի պաշար։

Էրդողանը նաև նշել է, որ նոր հանքավայրում հայտնաբերված բնական գազի շահագործումը նախատեսվում է սկսել մինչև 2023 թվականը, մինչդեռ թուրքական աղբյուրները «Reuters» լրատվական գործակալությանը հայտնել են, որ հայտնաբերված բնական գազի շահագործումը տարածաշրջանում կարող է սկսվել 7-ից 10 տարվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս