Ի՞նչ հետին նպատակի համար է սա արվում՝ 168.am-ի հարցին, ՀՀ ԶՈՒ ինժեներային զորքերի նախկին պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պատասխանեց, որ ինքը զինվորական է, իսկ սա ավելի շատ քաղաքական հարց է, ուստի խնդրին կանդրադառնա այլ տեսանկյունից՝ բանակի ի՞նչ մոդելի կառավարում է մեզ պետք այսօր, և կառուցվածքային ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ:
«Ինչո՞ւ Հայաստանի հասարակությունը չի վստահում կուսակցություններին». քննարկում՝ ՈՒՂԻՂ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայր Արթուր Գալեյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։ Զոհված զինծառայողների հարազատներն էլ ի աջակցություն Արթուր Գալեյանի՝ հավաքվել էին Քննչական կոմիտեի բակում։
ԵԽԽՎ պատվիրակների հետ հարցուպատասխանի ընթացքում Սայմոն Քովնին նախ շեշտեց, որ Եվրոպական դատարանի որոշումների կատարման համար կարևոր է, որ ԵԽ անդամ երկրների ղեկավարները հստակ հանձնառություն ունենան.
2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրած ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հայելի» ակումբում այսօր անդրադառնալով օրերս Ապարանում տեղի ունեցած 3 հոգու սպանության ելքով միջադեպին՝ ասաց, որ երկիրը հատել է ևս մի գիծ, որը մեզ տանում է ոչ թե դեպի բռնապետություն, որովհետև բռնապետությունն էլ է պետություն, այլ ընդհանրապես պետականության ոչնչացում:
Թուրքական դատարանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-CHP) նախկին պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերին 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով:
«Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրում։ Առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համահայկական դիմադրության հանրահավաքը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 22-ի առավոտվա դրությամբ կազմել է 540 միլիոն 567 հազար 548: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Արաբական երկրները կցանկանային Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կենտրոնակայանում անցկացնել զինադադարի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները: Այդ մասին հունիսի 22-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը:
Ռուսաստանը ողջունում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը:
Մեզանից ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետականն ու նրա աջակիցները ազգակործան խունտայի միակ թիրախն էին իշխանազավթման պահին և դրանից երկար ժամանակ հետո, մինչև որոշ քաղաքական ուժեր և անհատներ սկսեցին հասկանալ այսպես կոչված թավշյա հեղափոխության իրական դրդապատճառներն ու, ինչպես ասում են, ծառն իր պտղից ճանաչեցին:
ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի ս.թ. հունիսի 21-ին կայացած հերթական նիստում Հայաստանի Հարապետության պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը նշանակվել է տեղական և տարաշածրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։
Զարուհի Փոստանջյանը՝ Ապարանում տեղի ունեցած դեպքերի մասին. ՈՒՂԻՂ:
«Սյունիքում Իրանի դիվանագիտական ներկայությունը միտված է Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորությունը մեծացնելուն, նաև հասկացնելու, որ այդ տարածքն իր համար հանդիսանում է «կարմիր գիծ»։ Սրա վերաբերյալ հայտարարությունները բազմաթիվ են, նաև հայ-իրանական սահմանի վերաբերյալ։ Այսինքն՝ եթե Սյունիքի հյուսիսում որոշակի առաջխաղացում ունի Ադրբեջանը մեր թողտվությամբ կամ առանց դրա, ապա դա Իրանին այդքան էլ չի անհանգստացնում։ Իրանի գերխնդիրն է՝ պահպանել նախ հայ-իրանական սահմանի անխափան գործունեությունը, և երկրորդը՝ իր դիվանագիտական, տնտեսական և քաղաքական ներկայությամբ կասեցնել Սյունիքի հանդեպ գլոբալ ծավալապաշտական քաղաքականությունը»,- եզրափակեց Գարիկ Միսակյանը։
Դավիթ Հարությունյանի բոլոր այն կոլեգաներին, ովքեր կցանկանան ինձ հետ այս հարցում վիճել, «Դավիթը մեղք չունի դատախազությունն է մեղավոր» ծիծաղելի արդարացումով, կարող են կապ հաստատել ինձ հետ: Սիրով բոլոր կապ հաստատողների հետ կխոսեմ իրավաբանության առաջին կուրսի գիտելիքներից և թայֆաբազության պետական վնասներից: Շնորհակալություն, միշտ ձեր՝ Մալյան:
Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի տարածքում ռուսական լրատվամիջոցների արգելափակման դեպքերը հնարավորինս քիչ կլինեն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ին այցով կմեկնի Թեհրան, որտեղ կքննարկի իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից Եվրոպայի գործերով նախարար-պատգամավոր Կլեման Բոնը բացառել է Ուկրաինայի արագացված ընդունումը Եվրամիության կազմ առանց բոլոր նախատեսված պայմանների պահանման: «Չի լինի ո՛չ արագացված ընթացակարգ, ո՛չ ազատ մուտք,- հունիսի 22-ին ասել է Բոնը Europe-1 ռադիոկայանի եթերում։
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչ մի անկախ պետություն պատրանքներով տարված չէր, երբ գրեթե մեկ դար առաջ միջազգային իրավունքով (Kellogg–Briand Pact, 1928) առաջին անգամ արգելեցին ագրեսիվ պատերազմը։
Տեղեկատվական «ՀՕՊ»-ի անհրաժեշտությունը. ՍԻՆԹԵԶ Տարոն Պարսամյանի հետ
Պաշտոնական Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու մասին Վաշինգտոնի հայտարարության անկեղծությանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական ինտենսիվ հեռախոսային կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Եթե ելակետ ընդունում ենք այն հանգամանքը, որ իշխանական թիմի ներգրավվածություն է եղել, կարծում եմ, որ մամուլում հենց րոպե առաջ արդարացումները, որ կենցաղային է եղել սպանությունը, այլ ոչ քաղաքական, խոսում են այն մասին, որ գործն իրականում համընկնում է այն նկարագրին, որի մասին մամուլում է խոսվում, մասնավորապես, որ այն տեղի է ունեցել իշխանականների ներգրավմամբ»,- «Հայելի» ակումբում տված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Լոնդոնը մերժել է ռուսաստանյան պատվիրակությանն այցագրեր տալ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի հուլիսյան նստաշրջանին մասնակցելու համար:
Մոսկվան կասկածում է ԱՄՆ հայտարարությունների անկեղծությանը, թե պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հունիսի 23-24-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Մարմարիս հանգստավայրային հարակից անտառներում հրդեհ է բռնկվել:
#ՀԻՄԱ։ Բերդի համայնքապետի գործով հերթական դատական նիստը` ՈւՂԻՂ:
Ստամբուլի փողոցներում այս օրերին լրտեսական պատերազմներ են տեղի ունենում Իսրայելի ու Իրանի միջև։ Mossad-ի հատուկ ջոկատայինները Ստամբուլի Բեյօղլու թաղամասից առևանգել են իսրայելցի մի խումբ զբոսաշրջիկների և զրահապատ միկրոավտոբուսով տեղափոխվել ուղիղ դեպի օդանավակայան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։