Բաքվում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը թվիթերյան իր էջում գրել է. «ԵՄն դիմում է էներգետիկ հարցերով առավել հուսալի մատակարարների:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր:
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այսօր կայցելի Երեւան։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նարիշկինը կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։
Եվրամիությունը (ԵՄ) պետք է որոնի Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման ուղիներ, այլ ոչ թե զբաղվի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մշակմամբ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Բրյուսելում ԵՄ-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական խորհրդակցությունից առաջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը: Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 140-րդ կետը՝
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին՝ Մոսկվայում: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Հուլիսի 15-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ դրամի արժևորման արդյունքում ոլորտում առաջացած խնդիրների լուծման թեմայով։
Այսօր նախկին գլխավոր դատախազ, ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան հովսեփյանի գործով հերթական դատական նիստի օրն էր նշանակված: Նիստը, սակայն, տեղի չունեցավ. Աղվան Հովսեփյանը չէր ներկայացել դատարան վատառողջ լինելու հիմքով:
«Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում, բայց դա երևացող մասն էր։ Իրականում Արմենինը քաղաքական սպանություն էր։ Նա Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական զոհն է։ Արմեն Գրիգորյանը սպանվեց և միաժամանակ ինքն էլ իր հերթին սպանեց։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե ցամաքային զորքերում ավարտվել է դիպուկահարների պատրաստման դասընթացը։ Մեքենայացված ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են վարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։
Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ նրա իրաքցի պաշտոնակից Ֆաուդ Հուսեյնը վարել են երկկողմ հեռախոսազրույց: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ խոսնակը: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ պատգամավորները 30 աշխատանքային օրով արձակուրդի կմեկնեն: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված համապատասխան կարգադրությունից:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը խոսեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, անդրադարձավ նաև այսօր՝ հուլիսի 18-ին, ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքվելիք էներգետիկ հուշագրի ազդեցությանը Արցախի և առհասարակ տարածաշրջանի վրա։
Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա։ Մեքենան գործում է գրեթե անխափան։ Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ, թե ի´նչ արարքի համար են կալանավորում, որո´նք են անազատության մեջ պահելու հիմքերը, ինչպիսի´ն է կալանքի տակ հայտնված անձի առողջական վիճակը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։
«H&M» ընկերությունը զանգվածային վաճառք կիրականացնի մինչև 2022 թվականի հուլիսին Ռուսաստանից հեռանալը: Այս մասին գրում է kp.ru կայքը:
Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Արմեն Գրիգորյանին․ ՈՒՂԻՂ
Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը: Հուլիսի 18-ին այդ մասն Twitter-ում հայտնել է երկրի ազգայն պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Քիչ առաջ ՊՆ վարչական համալիրում Նիկոլ Փաշինյանը ՊՆ և ԳՇ անձնակազմին է ներկայացրել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին:
«ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ակնհայտորեն այս հանդիպումն արևմտյան նախաձեռնության մաս էր: Դա է վկայում թե՛ ընտրված վայրը՝ Թբիլիսի (հիշենք ԱՄՆ և ԵՄ հովանավորությամբ և Վրաստանի միջնորդությամբ գերիների վերադարձը), թե՛ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների այցերը տարածաշրջան հանդիպման օրերին:
Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների մեծացումը միջազգային հանրակցությանն սպառնում Է երրորդ համաշխարհային պատերազմով: Հուլիսի 18-ին այս նախազգուշացմամբ հանդես Է եկել Գերմանիայի Ձախ կուսակցությունից Բունդեստագի (խորհրդարանի) պատգամավոր Սեւիմ Դագդելենը։
Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել, որը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ է ի հայտ բերում կամ եղած կասկածանքները հաստատում։
Սաուդյան Արաբիան նավթի օրական արդյունահանումը ներկայիս 10 մլն բարելից կարող է հասցնել 13 միլիոնի, ինչից հետո ածխաջրածինների արդյունահանումն ավելացնելու երկրի հնարավորությունները կսպառվեն։ Այս մասին Պարսից ծոցի երկրների ու ԱՄՆ գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը:
Պակիստանի եւ Իրանի միջեւ Zero Point հսկիչ անցակետը, որտեղով իրականացվում են առետրային բեռնափոխադրումներ, վերսկսել Է աշխատանքը տասնօրյա ընդմիջումից հետո: Հուլիսի 17-ին այդ մասին հայտնել Է Doon թերթը:
ՉԺՀ-ի արեւելյան ափին ձկնորսանավի խորտակման զոհ է դարձել յոթ մարդ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հրժարական է տալիս ՊԿ նախագահի պաշտոնից: