Բաժիններ՝

Չինաստանում ձկնորսանավի խորտակման հետևանքով 7 մարդ է զոհվել

ՉԺՀ-ի արեւելյան ափին ձկնորսանավի խորտակման զոհ է դարձել յոթ մարդ: Հուլիսի 18-ին այդ մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ին ցերեկը Չզեցզյանի արեւելյան նահանգի Նինբո քաղաքի ջրատարածքում: Այն բանից հետո, երբ նավը շրջվել է, ջրում հայտնվել է 16 մարդ:

Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս հանել նախ ինը մարդու, իսկ անուհետեւ եւս վեց մարդու առանց կյանքի նշանների, մեկը համարվել Է անհայտ կորած: Երկուշաբթի առավոտյան իշխանությունները հավաստել են եւս մեկ ձկնորսի մարմինը հայտնաբերելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031