
Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը

Լեհաստանում ստացվել են ամերիկյան Abrams առաջին տանկերը: Հուլիսի 18-ին այդ մասն Twitter-ում հայտնել է երկրի ազգայն պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
«Abrams տանկերը, որոնց վրա կվարժեցվեն Լեհաստանի Զորքի զինվորները, ադեն Լեհաստանում են»:
Ապրիլին Լեհաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրել է 250 Abrams տանկի գնման պայմանագիր: Հուլիսի 15-ին պաշտպանության նախարարության ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ի վարչակազմի հետ ձեռք է բերվել համաձայնություն Լեհաստանին եւս 116 այդ տիպի տանկեր մատակարարելու մասին, բայց ոչ նոր, այլ շահագործված: Այդ խմբաքանակի զրահապատ մեքենաները կսկսեն երկրում ստացվել արդեն 2023 թվականի սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: