Բաժիններ՝

Բունդեսթագում կարծում են, որ Ուկրաինային զենքի մատակարարման ավելացումը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի

Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների մեծացումը միջազգային հանրակցությանն սպառնում Է երրորդ համաշխարհային պատերազմով: Հուլիսի 18-ին այս նախազգուշացմամբ հանդես Է եկել Գերմանիայի Ձախ կուսակցությունից Բունդեստագի (խորհրդարանի) պատգամավոր Սեւիմ Դագդելենը։

«Ուկրաինային ավելի ու ավելի ծանր զինամթերքի մատակարարումների ավելացումը, ինչպես եւ ուկրաինացի (զինվորական) անձնակազմի պատրաստումը, մեծացնում են երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու վտանգը»,- նշել Է խորհրդարանականը չինական Global Times թերթում հրապարակված հարցազրույցում:

Պատգամավորի կարծիքով՝ նման անհանգստություններ Է հայտնում Գերմանիայի բնակչության երկու երրորդը: «Այնպես որ մենք բնավ միակը չենք, ում անհանգստացնում Է այդ հարցը»,- շարունակել Է Դագդելենը:

Նրա կարծիքով, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտությունում «հույսը դնում են ուրիշի ձեռքերով պատերազմի վրա»՝ ձգտելով մարտական գործողությունների ձգձգմամբ ուժասպառ անել ՌԴ-ին:

«Նպատակը Ռուսաստանին թուլացնել Է երկար ժամանակով: Հանուն դրա Արեւմուտքը պատրաստ Է զոհաբերելու տասնյակ հազարավոր մարդկային կյանքներ, մարդկանց պատճառելու անվերջանալի տառապանքներ եւ ավերման ենթարկելու Ուկրաինան»,- հայտարարել Է պատգամավորը: Նրա խոսքով՝ Ուկրաինայում որքան երկար տեւի հակամարտությունն, այքան լուրջ կլինեն դրա հետեւանքներն ամբողջ աշխարհի համար:

«Մենք պետք Է լուրջ դիվանագիտական ջանքեր ՝ գործադրենք այդ խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու համար»,- ամփոփել Է Դագդելենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս