H&M-ը վերջնականապես լքում է Ռուսաստանը
«H&M» ընկերությունը զանգվածային վաճառք կիրականացնի մինչև 2022 թվականի հուլիսին Ռուսաստանից հեռանալը: Այս մասին գրում է kp.ru կայքը:
H&M-ը հայտարարել է, որ վերջնականապես լքում է Ռուսաստանը։ Հաղորդվում է, որ բրենդի վաճառքը խանութներում որոշ ժամանակ հասանելի կլինի, մինչև դրանց՝ վերջնական փակվելը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին շվեդական «H&M» ընկերությունը հայտարարեց Ռուսաստանում ապրանքների վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին՝ նշելով, որ անհանգստացած է «Ուկրաինայում իրադարձությունների ողբերգական զարգացումներով»։ Ընկերությունը նաև հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ևս իրենց բրենդի խանութներն անորոշ ժամկետով փակվել են։
Ինչպես հայտնում է kp.ru կայքը, H&M խանութների ցանցն այս տարվա հունիսի վերջին իր հաշվետվության մեջ նշել է, որ Ռուսաստանում և Բելառուսում խանութները փակելուց հետո կորցրել է ավելի քան 22 միլիոն դոլար շահույթ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը