Արտաքին մարտահրավերները կարող են չեզոքացվել բացառապես ներքին կայունության և համերաշխության պարագայում: Արդարությունը կարելի է և պետք է վերականգնել և՛ արդարադատությամբ, և՛ խոստովանությամբ: Միայն այդպես է հնարավոր հասնել համընդհանուր մաքրման՝ կատարսիսի, առանց որի՝ մենք կշարունակենք անվերջ պտտվել այս արատավոր և արյունալի շրջանակի մեջ:
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի:
Այսօր անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան: Դրանք, ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին: Ալիևն այսօր համապատասխան հրաման է ստորագրել։
Նարինե Ավետիսյանի թեկնածությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ: Ավետիսյանը 2021-ի հունիսից աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԹՀ արտաքին գերատեսչության պետական քարտուղար Մունիր Բին Ռջիբայի ղեկավարած պատվիրակությունների միջև անց են կացվել հայ-թունիսկական առաջին քաղաքական խորհրդակցությունները։
Նա հավելել է, որ Եգիպտոսի իշխանությունները մշտապես բաց են պահում Գազայի հետ սահմանին «Ռաֆահ» հսկիչ անցակետը մասնավոր անձանց անցման և հումանիտար բեռների առաքման համար, իսկ «սահմանային անցակետում բոլոր խոչընդոտներն առաջանում են իսրայելական կողմի գործողություններից»:
«Գեբելսի գործով» դատախազը կարդում է Ադիբեկյանի ստատուսները, այդ թվում՝ ՔՊ-ին ուղղված լուտանքները
Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներից ոչ ոք չի մասնակցել քվեարկությանը:
Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է, թե ինչ պարտավորություններ և անելիքներ ունի Հայաստանը կլիմայական մարտահրավերների դեմ գլոբալ պայքարի համատեքստում։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Խաչատուրյանն ամփոփել է իր աշխատանքային այցը Դուբայ, որտեղ նրա գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28):
Դեկտեմբերի 6-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Մոսկվայում Պուտինը և Ռայիսին բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն հիմնական միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ:
Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ:
Կառավարության որոշմամբ՝ առաջարկվում է ՀՀ պետական սահմանին ՀՀ մուտքի վիզա ստանալու իրավունք ունենալու պետությունների ցանկում ավելացնել նաև Ինդոնեզիան, քանի որ Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա հնարավորություն տալ երկու երկրների քաղաքացիներին մուտքի վիզա ստանալ ըստ ժամանման՝ պետական սահմանի անցակետում։
2020 թվականին ունեցել ենք 2 վարույթ՝ Վարդան Աթաբեկյանի և Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ 2021 թվականին 5 վարույթ է հարուցվել անհամատեղելիության հետ կապված՝ Հայկ Սարգսյանի, Անի Սամսոնյանի, Արսեն Միխայլովի, Հակոբ Սիմիդյանի և Վահե Ղալումյանի նկատմամբ։
Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հրապարակել է քարտեզ, որտեղ գույներով առանձնացված են այն երկրները, որոնք ճամփորդելու համար վտանգավոր են։ Այդ ցանկում ներառված է 80 երկիր այդ թվում Արևմտյան Եվրոպայի երկրներ։
Հոդվածի համաձայն՝ ուկրաինական պատերազմի հետևանքով, նոր գրավիչ շուկա է ստեղծվել զենք արտադրող երկրների համար։ Այդ համատեքստում մատնանշվել է Թուրքիան։
Այսօր Երևանի քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, շարունակվում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստը, որը հանրության շրջանում հայտնի է՝ որպես «Գեբելսի գործ»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պարզաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի այցը Բաքու, որի մեկնարկը նախանշված է դեկտեմբերի 6-ին, հայտարարել է, որ պաշտոնյան կհանդիպի Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն աջակցելու օրակարգով։
Պատահական չէ, որ այն հարձակման ու ասպատակման է ենթարկվել բոլոր ժամանակների բռնակալների կողմից: Հազարամյակների ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով բազմադարյա հուշերն ու պատմությունը։
Ճապոնիան ավելի վաղ նշել էր, որ Ուկրաինային տրամադրել է ավելի քան 7,6 մլրդ դոլար գումարի հումանիտար, պարենային, ֆինանսական և այլ տեսակի օգնություն:
ԱԺ նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին, ասաց. «Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ»:
Նիստի մասնակիցները համաձայնել են, որ նախագիծը խոստումնալից է, և պայմանավորվել են մոտ ապագայում սկսել բանակցությունները պրոֆիլային գերատեսչությունների և ընկերությունների ղեկավարների մակարդակով:
15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդին իր նամակում Գուտերեշը գրել է․ «Միջազգային հանրությունը պատասխանատվություն ունի՝ օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ կանխելու հետագա էսկալացումը և վերջ դնելու այս ճգնաժամին»։
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած հետևյալ արտահայտությանը՝ «մենք արգելափակեցինք դատարանները, որ բացենք արդարադատության դուռը»։
Անիմաստ է մեկնաբանել Ալեն Սիմոնյանին՝ նա կրկնում է Փաշինյանի հանձնարարությունները. Աղվան Վարդանյան
Ով հրահանգ տվեց ետ քաշել հայկական զորքերը այն դիրքերից, որտեղ կանգնած էին նրանք՝ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 1-ին կետում ամրագրված է․ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»․
ԵՄ-Չինաստան գագաթնաժողովին նաև ներկա են եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ ԵՄ ներկայացուցիչների ելույթների տեսագրությունը ֆոն դեր Լայենը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում:
2007թ․-ին Ֆուձիմորիին 6 տարվա ազատազրկման էին դատապարտել անօրինական խուզարկություններ պատվիրելու համար։ Այնուհետև 2009 թ․-ին նրան մեղավոր են ճանաչել մարդու իրավունքների խախտումների համար՝ դատապարտելով 25 տարվա ազատազրկման։
Օ’Բրայենը Բաքու էր մեկնել դեկտեմբերի 6-ին։
Հոկտեմբերի 19-ից հետո ով զոհվել է, զոհվել է ուղիղ Նիկոլի պատերազմը չդադարեցնելու մեղքով։
Չորս ամիս առաջ Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում․ Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի սահմանահատում։