ՔՊ-ն չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Նարինե Ավետիսյանի ընտրության քվեարկությանը

Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քվեարկությանը, թեկնածուն հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանն է։ ԱԺ նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ փակ գաղտնի քվեարկությունը կանցկացվի ժամը 17։00-17։30-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցի այդ քվեարկությանը:

« Ուզում եմ արձանագրել, որ թեկնածուն հանդես չեկավ և հրաժարվեց եզրափակիչ ելույթ ունենալուց։ Ես չեմ հիշում, համենայն դեպս, նման դրվագ։ Եզրափակիչ ելույթը կարևոր էր, որպեսզի նաև պատգամավորներն իրենց վերջնական եզրակացությանը գան։ Սրանից ելնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը»,- ասաց Կոնջորյանը։

Նարինե Ավետիսյանի թեկնածությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է մրցութային խորհրդի որոշմամբ: Ավետիսյանը 2021-ի հունիսից աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031