
«Գեբելսի գործով» դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Այսօր Երևանի քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ, շարունակվում է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստը, որը հանրության շրջանում հայտնի է՝ որպես «Գեբելսի գործ»:
Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանը մեղադրվում է հետևյալ գրառման համար. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը»։ Մեղադրանքի կողմը սա դիտարկում է «բռնության կոչ»։
Դատական նիստին Արմինե Ադիբեկյանը ներկայացել էր իր պաշտպանի՝ Ռուբեն Մելիքյանի հետ:
Նախորդ դատական նիստին Ռուբեն Մելիքյանը միջնորդեց կարճել վարույթը ու դադարեցնել քրեական հետապնդումը դրա առավելագույն ժամկետը լրանալու հիմքով:
«Փաստացի մեղադրանքն առկա է 2022թ. սեպտեմբերից: Որևէ գործողություն այդ ընթացքում չի կատարվել, բացի մեղադրյալի հարցաքննությունից: Խնդրում եմ պաշտպանել ոչ թե մեղադրյալի, այլ մարդու իրավունքները: Ժամկետները չհոսելու համար մեղադրանք չի առաջադրվում, անձին զրկում են պաշտպանության իրավունքից, գալիս է, վերջին օրով մեղադրանք են առաջադրում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: