«Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ». Հայկուհի Հարությունյանը՝ Արսեն Թորոսյանին

ԱԺ նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին, ասաց. «Պարո՛ն Թորոսյան, Դուք իմ հերոսը չեք, ցավում եմ, երբեք չեք էլ կարող դառնալ»:

Նա կոչ արեց Թորոսյանին պատասխանել, թե երբ Թորոսյանը նախարար էր, այդ ինչպե՞ս ստացվեց, որ իր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի:

Հայկուհի Հարությունյանը շեշտեց` անկախ ՔՊ-ականների գնահատականներից` իր աշխատանքը գնահատվել է ու այդ աշխատանքը խեղաթյուրել հնարավոր չէ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը դատական հայց կներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ։

«Տիկին Հարությունյան, մենք հավանաբար կհադիպենք դատարանում այն զրպարտանքի համար, որը դուք այստեղ հնչեցրիք։ Ցավոք, օրենսդրությունը չի նախատեսում այդ զրպարտանքի չափով հայցադիմում՝ 350 միլիոն դրամ, բայց օրենքով սահմանված չափով այդ հայցադիմումը կլինի»,- հայտարարեց Թորոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս