Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք տարում ԱԺ պատգամավորների նկատմամբ 18 վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2020-23 թվականների ընթացքում Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ 18 վարույթ է հարուցել։ Ազգային ժողովում այս մասին հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Նարինե Ավետիսյանը, ով նաև հանձնաժողովի վարչության պետ է:

«2020-23 թվականներին հարուցվել է 18 վարույթ։ Խոսքը մի քանի տեսակ վարույթների մասին է՝ շահերի բախում, անհամատեղելիություն և այլն։

2020 թվականին ունեցել ենք 2 վարույթ՝ Վարդան Աթաբեկյանի և Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ 2021 թվականին 5 վարույթ է հարուցվել անհամատեղելիության հետ կապված՝ Հայկ Սարգսյանի, Անի Սամսոնյանի, Արսեն Միխայլովի, Հակոբ Սիմիդյանի և Վահե Ղալումյանի նկատմամբ։

2022 թվականին ունեցել ենք 3 վարույթ՝ Վահե Ղալումյանի, Արթուր Մանուկյանի և Հայկ Գևորգյանի նկատմամբ։

2023 թվականին ունեցել ենք 8 վարույթ՝ Էդուարդ Աղաջանյանի, Աննա Գրիգորյանի, Խաչատուր Սուքիասյանի, Գեղամ Նազարյանի, Գուրգեն Արսենյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ, ընդ որում Չարչյանի նկատմամբ երկու վարույթ է հարուցվել»,-ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ այս բոլոր տեղեկությունները հանձնաժողովի կայքէջում հրապարակված են։

Նրա խոսքով՝ վարույթների մի մասը կարճվել է, եղել են վարույթներ, որոնք դատախազություն են ուղարկվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031