ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի համատեղ հայտարարությանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ: Օրենսդրական դաշտի չկարգավորման պայմաններում ոլորտում բացակայում են վերահսկողական հստակ մեխանիզմները:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ նիստում «հաստատել է ԱՊՀ անդամ պետությունների պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ԶՀԽՀ շրջանակներում՝ ամրապնդելու փոխգործակցությունը կայուն խաղաղության և միջազգային անվտանգության ապահովման համար»:
726 միլիոն դոլար կհատկացվի «Կորուստների և վնասների» ֆինանսավորման համար՝ աջակցելու կլիմայի ճգնաժամի առաջնագծում գտնվողներին։ 3,5 մլրդ դոլար կհատկացվի «Կանաչ կլիմայի հիմնադրամին», 133,6 միլիոն դոլար՝ «Ադապտացիայի հիմնադրամին», 129,3 միլիոն դոլար՝ «Ամենաքիչ զարգացած երկրների հիմնադրամին», 31 միլիոն դոլար՝ «Կլիմայի փոփոխության հատուկ հիմնադրամին»։
Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։
Կառավարությունը նպատակ ունի ապահովել սնանկության ամբողջ վարույթը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած որոշ հրատապ խնդիրները։
Լույս է տեսել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած «The Small States Club։ How Small Smart States Can Save the World» («Փոքր երկրների ակումբ․ Ինչպես փոքր խելացի երկրները կարող են փրկել աշխարհը») գիրքը։
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հարցը։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Տարբեր սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում են Կանաչ գոտում ընկած հրթիռները։ Al Jazeera-ի հատուկ բաժինը հաստատել է, որ հրթիռներն ընկած են ԱՄՆ դեսպանատան մոտ։
Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Էդգար Ղազարյանն ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դատական նիստը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ականը ՄԻՊ-ի ընտրության ժամանակ Էդգար Ղազարյանին սպառնացել էր ականջներն ու լեզուն կտրել, Ղազարյանն էլ նրա դեմ դատական հայց է ներկայացրել։
Եվրամիությունը կարևոր քաղաքական քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Իշխանականները, օգտվելով իրենց՝ մեծամասնություն լինելու առավելությունից, «հարձակվել էին» կին թեկնածուների վրա ու ակնհայտորեն փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել, նսեմացնել նրանց: Վերջում էլ, խիստ նվաստացուցիչ վերաբերմունք ցույց տալով, հրաժարվեցին անգամ նրանց քվեարկությանը մասնակցել:
Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ընդհանուր հայտարարի են եկել և այսօր տեղի կունենա բացառիկ կառուցողական հանդիպում:
Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈւՂԻՂ
Սա ակնհայտ դարձավ ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտրության տապալումից: Իսկ նրան օրեր առաջ ընդունել էր անձամբ Փաշինյանը եւ հավաստիացրել, որ վերընտրվելու է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին եւ 16-ին, Գյումրիում տեղի է ունենալու ՔՊ կուսակցության ամփոփիչ քաղաքական ժողովը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով օրերս տեղի ունեցած իմպիչմենթի գործընթացը։
Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:
Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական միտքը պետք է նոր պրոդուկտ ստեղծի, որովհետև նախորդը վաղուց հասել է իր տարածման մաքսիմումին և կրիտիկական տեղաշարժ ապահովել չի կարող: Կրկնեմ հայտնի ճշմարտությունը. չի կարելի մշտապես անել նույն բանը և սպասել այլ արդյունքի:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
Միլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մեծապես աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոունի հետ։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստը` ՈւՂԻՂ
Միշելը նաև ողջունել է պահվող անձանց ազատ արձակումը և երկու երկրներին կոչ արել շուտափույթ կերպով խաղաղության համաձայնագիր կնքել։
Երեկվա օրը լի էր մի քանի կարևոր զարգացումներով, որոնցից մեկին՝ Ադրբեջանում հայտարարված արտահերթ ընտրությունների թեմային ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը։
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
Չինաստանի համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների 10 խմբեր տեղակայվել են լաբորատորիայում՝ գիտական փորձեր կատարելու։
Դեկտեմբերի 6-ին մեկնարկած բանակցությունները դեռ շարունակվում են։ Դրանց առանցքում է կենսաչափական հսկողության օգտագործումը, որն օրենսդիրները ցանկանում են արգելել: