Բաժիններ՝

Նոբելյան մրցանակակիր թուրք գիտնականը դարձել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ

Արմատներով թուրք և ամերիկացի Նոբելյան մրցանակակիր, կենսաքիմիկոս Ազիզ Սանջարն ընտրվել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նման որոշում կայացվել է Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի գլխավոր խորհրդի նիստի ընթացքում:

Ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլիի խոսքով՝ Սանջարն աշխարհին հայտնի թուրք գիտնական է և կարող է նպաստել Ադրբեջանի ակադեմիայի միջազգային գիտական համագործակցության ամրապնդմանը:

Պատվավոր անդամ ընտրվելու կապակցությամբ Սանջարը Հաբիբբեյլիին շնորհակալական նամակ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ցանկանում եմ իմանաք, որ ես մշտապես պատրաստ եմ աջակցել գիտության զարգացմանը Ադրեջանում։ Այն Ադրբեջանում, որը թյուրքական աշխարհի անբաժանելի մասն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930