
Նեթանյահուն պատմության մեջ իր անունը գրել է որպես «Գազայի դահիճ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Ազատություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ընթացքում անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը և նշել, որ շփումներ են ընթանում պատանդների ազատ արձակման և հրադադարի հաստատման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը, հիշատակելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ասել է, որ Իսրայելի վարչապետն իր անունը պատմության մեջ գրել է որպես «Գազայի դահիճ» և պատասխանատվության է ենթարկվելու օրենքի առաջ։
Ըստ Էրդողանի՝ Նեթանյահուն բոլոր հրեաների անվտանգությունը դնում է վտանգի տակ։
«Գազան անցնում է դժոխքի միջով և նրանք բառացիորեն ցեղասպանական գործողություն են իրականացնում 2․3 մլն մարդու նկատմամբ»։