ԱՄՆ-ը շատ լավ գիտե, թե ով ունի Ալիևի վրա ամենամեծ ազդեցությունը՝ որևէ սցենարի մղելու առումով․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե, միջին վիճակագրական հայկական քաղաքական պատկերացումը ԱՄՆ ու Բրիտանիա ասելով ընկալում է մեկ սիրտ ու մեկ հոգի: Գործնականում սակայն, դա իհարկե բոլորովին այդպես չէ և Վաշինգտոնն ու Լոնդոնը շախմատային մեծ խաղատախտակի երկու խոշոր խաղացողներ են, իհարկե շահերի զգալի նույնությամբ, բայց նաև ոչ ակաս շոշափելի տարբերակվածությամբ ու մրցակցությամբ:
Եվ, երբ լսում ենք Երևան ու Բաքու՝ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգերի, և դրան զուգահեռ էլ նրա տեղակալ Օ Բրայանի հայտարարության մասին՝ թե Կենտրոնական Ասիայով Թուրքիա առևտրային ճանապարհը իրենց համար շատ կարևոր է և իրենք էլ են ուզում մասնակցել, բայց բոլոր գործիքներով դեմ կլինեն այդ ճանապարհը «ուժով բացելու» որևէ փորձի, ապա գուցե բոլոր եղած տիպային կամ ստերեոտիպային սցենարնից զատ, արժե գոնե հարց տալ՝ ճանապարհի մասին ԱՄՆ ինչու՞ հանկարծ այդպես բաց խոսեց ռեգիոն Բրիտանիայի Եվրոպայի հարցերի նախարարի այցից հետո:
Չէ՞ որ ԱՄՆ շատ լավ գիտե, թե ով ունի Ալիեւի վրա ամենամեծ ազդեցությունը՝ որեւէ սցենարի մղելու առումով: Նա, ով ամենամեծ ազդեցությունն ունի Ալիեւի գրպանի վրա»: