Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգին պատուհասած «Միչաունգ» ցիկլոնի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ NDTV պարբերականը հաղորդում է, որ զոհերը հիմնականում նահանգի մայրաքաղաք Չեննայից են:
Politico-ն հրապարակել է Եվրոպայի ամենախարիզմատիկ և գրավիչ քաղաքական գործիչների վարկանիշը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տալով նվազագույն 0 միավոր՝ 10 բալանոց սանդղակից։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը CNN-ի հետ հարցազրույցում հաստատել է իսրայելական կողմի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, որ ՀԱՄԱՍ-ի յուրաքանչյուր սպանված զինյալի դիմաց զոհվել է 2 պաղեստինցի խաղաղ բնակիչ։
Մոսկվան և Թեհրանը հռչակագիր են ստորագրել պատժամիջոցներին հակազդելու և դրանց բացասական հետևանքները մեղմելու մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Հնդկաստանն առևտրի հաղորդակցությունների, առևտրային միջանցքների, էներգետիկ անվտանգության և աշխարհաքաղաքական առումներով շահեր ունի Հարավային Կովկասում և «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համընկնում է նրա տեսլականի հետ։
Նիգերիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևմտյան Կադունայի նահանգում անօդաչու թռչող սարքի հարձակման զոհերի թիվը հասել է 85-ի, 60-ից ավելի մարդ վիրավոր է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նիգերիայի արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը։
«Մենք կարծում ենք, որ մեր աշխատանքի արդյունավետությունը կարող է բարձրացնել Կասպյան խորհրդի, համագործակցության ֆորումի, երկխոսության ստեղծումը՝ առանց քարտուղարությունների կարգի բյուրոկրատական սխեմաների։ Մենք այս նախաձեռնության շահագրգիռ քննարկում ենք ակնկալում»,-ընդգծել է Լավրովը։
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը տեսանյութ է տարածել, որ գաղտնի այց է կատարել Երևան, այցելել Կոմիտաս, Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ գտնվող շենքերից մեկը, որտեղ, ըստ նրա՝ ծնվել և մեծացել է։
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ կործանիչներով հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական թիրախներին՝ ի պատասխան Լիբանանից իսրայելական տարածքի գնդակոծման։ Այս մասին հաղորդում է ԻՊԲ-ի տարածած հաղորդագրությունը։
Նախորդ տարվա հաղթողը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր:
«Արդեն ձևավորվում է Իլհամ Հեյդարովիչ Ալիևի «3+3» նախաձեռնությունը՝ այսպես կոչված «3+3» տարածաշրջանային հարթակը՝ հարավկովկասյան երեք երկրներն ու նրանց երեք հարևանները։ Սա նույնպես խոստումնալից ձևաչափ է»,- Մոսկվայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Լավրովը։
ԱԺ պատգամավորներ, վերացրեք էդ ֆիկցիան, ցիրկը՝ ընտրությունները, ես էլ չէի բռնվի. ինձ ինչի՞ եք խոշտանգում. Մամիկոն Ասլանյան
Իսրայելի ներքին հետախուզության (Շին-Բեթ կամ Շաբաք) պետ Ռոնեն Բարը Իսրայելի պետական «KAN» հեռուստատեսությամբ հայտարարել է, որ վճռական են տրամադրված աշխարհի ցանկացած կետում այդ թվում` Կատարում, Թուրքիայում և Լիբանանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին սպանելու հարցում, նույնիսկ եթե դրա համար տարիներ պահանջվի։
Անդրադառնալով տարածաշրջանում այդ առումով առկա գործիքներին ու հնարավորություններին, նա դրանցից առաջինը նշեց ուսանողների ներգրավումն ու փոխանակումը՝ հավաստիացնելով, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել ուսանողների։
Ըստ Յերլիքայայի՝ ահաբեկչական կազմակերպությունների կողմից հետաքրքրություն կա օդային միջոցների կիրառման նկատմամբ։
Այսօր Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում էր «Թոռնիկի գործով» հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ վարույթի քննությունը: Ճառերով հանդես եկան Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը, ինքը՝ Ավետիք Չալաբյանը:
Ժողովրդավարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, օրինականությունից խոսող Նիկոլ Փաշինյանն իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ՔՊԿ-ի միջոցով Ալավերդի համայնքում հակաքաղաքացիական գործողությունների է գնացել:
Ուր է անհետացել 1 տոննա կոկաինը. ԱԱԾ-ն նախաքննական գաղտնիքի անվան տակ հրաժարվում է տեղեկություն տալ. Խամոյան
ՔՊ-ն այլ կուսակցություններից թռածների հաշվին է գործ անում. դրանից լավ փչանա՞լ. Կյուրեղյան
Իսրայելական բանակի գործողությունները հանցագործություն եմ համարում, քանի որ մարդկանց մահը և ենթակառուցվածքների ոչնչացումը անընդունելի է։ Սա անհամաչափ, ոչ արդար և բարբարոսկան պատասխան է ՀԱՄԱՍ-ի հարձակումներին, որը կողմ է Պաղեստինի հողերը օկուպացիայից ազատագրելուն։ Այդ բարբարոսկան հարձակումներն անհապաղ պետք է դադարեցվեն
Այսօր Ազգային ժողովն (ԱԺ) դատավոր էր ընտրում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր պաշտոնը համալրելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Քաթար մասնակցելու Թուրքիա-Քաթար Բարձր ռազմավարական կոմիտեի 9-րդ ժողովին։ Մայրաքաղաք Դոհայում Էրդողանը հանդիպել է Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համեդ Ալ Թանինի հետ։
Արագաչափերը, կարմիր գծերը վերացնելու խոստումով եկած Փաշինյանը խաբեբա է. Մանուկյան
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը պատկերավոր https://168.am/2023/12/05/1967416.html ներկայացրեց, թե ինչ կասեր Նիկոլ Փաշինյանը, եթե «Ռոսիա-24»-ին հարցազրույց տար։
«Հավատացնում եմ ձեզ, ես չեմ ասել, որ «Իսկանդերը» 10 տոկոս է կրակել, ձեզ հավատացնում եմ, ձեզ սխալ են թարգմանել, խաղաղապահները հիանալի իրականացնում են իրենց առաքելությունը։ ես երբեք չէի կարող ասել, որ ՀԱՊԿ-ը իր առաքելությունը չի կատարում, ես երբեք չէի կարող ասել, որ փող եմ տվել, բայց Ռուսաստանը զենքը չի տվել։ Ես չեմ ասել, որ ՌԴ-ն խոչընդոտ է, ռազմաբազայի մասին ընդհանրապես չեմ խոսել, վստահեցնում եմ՝ ամեն ինչ նույնն է մնալու»։
Երևանի քաղաքապետարանը որոշել է ավտոբուսների ուղեվարձը դարձնել 150 դրամ. Դավիթ Խաժակյան
«Հիմա ինչպե՞ս պետք է իր ծանր կյանքը քարշ տա ադրբեջանական բանտում գտնվող մեր հայրենակիցը, եթե 1-2 ամսվա փոխարեն՝ 2-2.5 տարի է անցել` ինքը բանտում է, իսկ իր ազատությունն ու անկախությունը զիջված են: Այդ մարդկանց զորակոչելուց, պատերազմի տանելուց գոռում էին՝ հանուն հայրենիքի է, իսկ նույն այդ հայրենիքը զոհաբերեցին, դրա համար պայքարողներին էլ բախտի քմահաճույքին թողեցին»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, անդրադառնալով օրերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակության այցին, այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Համաժողովին մասնակցել են նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից: