
«3+3» հարթակն արդեն «ձևավորվում» և ավելի ու ավելի խոստումնալից է դառնում. Լավրով

«Արդեն ձևավորվում է Իլհամ Հեյդարովիչ Ալիևի «3+3» նախաձեռնությունը՝ այսպես կոչված «3+3» տարածաշրջանային հարթակը՝ հարավկովկասյան երեք երկրներն ու նրանց երեք հարևանները։ Սա նույնպես խոստումնալից ձևաչափ է»,- Մոսկվայում ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Լավրովը։
Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
Բայրամովը նաև հավելել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը կարգավորման ուղղություններից մեկն է։