Թուրքիայի և Կատարի միջև ստորագրվել է 12 համաձայնագիր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Քաթար մասնակցելու Թուրքիա-Քաթար Բարձր ռազմավարական կոմիտեի 9-րդ ժողովին։ Մայրաքաղաք Դոհայում Էրդողանը հանդիպել է Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համեդ Ալ Թանինի հետ։ Աղբյուրի հաղորդմամբ, հանդիպամը ներկա են գտնվել երկու երկրների պատվիրակությունները։
Նշվում է, որ կողմերի միջև ստորագրվել է տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող 12 համաձայնագիր և Բարձր ռազմավարական կոմիտեի 9-րդ ժողովի համատեղ հռչակագիրը։
Կատարի Էմիրը նշել է, որ ժողովը հնարավություն է գնահատելու ռազմավարական հարաբերությունների մակարդակը և ամրապնդելու երկկողմ հարաբերություններն ավելի որակյալ երկկողմ գործընկերություններով, որոնք նպաստում են երկրների միջև առևտրային և տնտեսական ինտեգրման ավելացմանն ու ընդհանուր շահերի կյանքի կոչմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը, հրադադարի և կայուն խաղաղության համար գործադրվող ջանքերը և Գազա մարդասիրական օգնություն հասցնելուն ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք քայլերը։
Էրդողանը հայտնել է, որ Իրսրայելը անպայման պետք է պատասխան տա իր կատարած ռազմական հանցագործությունների համար և հավելել, որ իրավական ջանքերի հետ մեկտեղ կարևոր է մեծացնել նաև միջազգային աջակցությունը։
Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի օգնություն ուղարկել Գազա։