Բաժիններ՝

Թուրքիայի ներքին գործերի նախարարը զգուշացում է արել Իսրայելին

Թուրքիայի ներքին գործերի նախարարը զգուշացում է արել Իսրայելին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան անդրադարձել է Իսրայելի կողմից հայտարարված օպերացիային՝ ուղղված Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ խմբավորման անդամների դեմ։ Նախարարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է և Թուրքիայի հետախուզության ստորաբաժանումները հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ։ Օպերացիայի նման փորձն անընդունելի է և ծանր գին կարժենա։

Նախարարը նաև նշել է հետևյալը. «Պաշտպանության նախարարության հետ աշխատանքներ են տարվում ահաբեկիչների կողմից կիրառվող շարժիչային պարապլանների դեմ։ Սահմանային հատվածներում շարժիչային պարապլանների դեմ ձեռնարկվում են նախազգուշական միջոցներ»։

Ըստ Յերլիքայայի՝ ահաբեկչական կազմակերպությունների կողմից հետաքրքրություն կա օդային միջոցների կիրառման նկատմամբ։

«Դա տեսնում ենք աշխարհում։ Մենք թարմացնում ենք մեր պաշտպանական առաջնահերթությունները նաև դրա դեմ»,-հայտարարել է Յերլիքայան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031