Ռուսաստանը և Իրանը պատժամիջոցներին հակազդելու մասին հռչակագիր են ստորագրել

Մոսկվան և Թեհրանը հռչակագիր են ստորագրել պատժամիջոցներին հակազդելու և դրանց բացասական հետևանքները մեղմելու մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

«Մենք հենց նոր ստորագրեցինք միակողմանի հարկադրական միջոցների բացասական հետևանքներին հակազդելու, դրանք մեղմելու և փոխհատուցելու ուղիների և միջոցների մասին հռչակագիրը: Իհարկե, սա կարևոր քայլ է, որպեսզի մեծացնենք միջազգային հանրության անդամների ջանքերի համակարգումը՝ հաղթահարելու անօրինական պատժամիջոցները, որոնցով ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փոխարինել են դիվանագիտությունը», – ասել է Լավրովը Մոսկվայում իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման սկզբին:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակելու նաև երկկողմ արդիական օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հանդիպումը տեղի է ունենում մերձկասպյան հինգ երկրների (Ռուսաստան, Իրան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքմենստան) արտգործնախարարների հանդիպման շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս