Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան. «Ազատություն»

ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, անդրադառնալով օրերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակության այցին, այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Ազատության» հարցին ի պատասխան, դեսպանը հայտնեց, որ
Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ Հայաստանի զինված ուժերին «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» տրամադրելու կոնկրետ առաջարկներ մշակելու համար։

Վասիլիս Մարագոսը, սակայն, չհստակեցրեց՝ ի՞նչ է նշանակում «ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։

«Ավելի ուշ կլինեն քննարկումներ, բայց Եվրոպական բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արդեն հանձնառություն է ստանձնել, որ աշխատելու է այդ ուղղությամբ։ Սակայն, մենք պատրաստվում ենք մանրամասներ ներկայացնել առաջիկա շաբաթներին: Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարեվերջին կամ տարեսկզբին՝ այս ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար», – ասաց Մարագոսը։

Եվրամիությունից հայտնել էին, որ ԵՄ պատվիրակության երևանյան հանդիպումների ընթացքում «լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031