Դատարանն Ավետիք Չալաբյանի վերաբերյալ վերդիկտ է կայացրել

Այսօր Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում էր «Թոռնիկի գործով» հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ վարույթի քննությունը: Ճառերով հանդես եկան Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը, ինքը՝ Ավետիք Չալաբյանը:

Լսելով կողմերին՝ դատարանը վերդիկտի հրապարակման ժամ հայտարարեց՝ 17:30-ին:

Քիչ առաջ հրապարակվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի վերդիկտը, ըստ որի՝ Ավետիք Չալաբյանը ճանաչվում է մեղավոր: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը փոփոխության չի ենթարկվում: Լրացուցիչ դատալսումները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ Չալաբյանը կասկածվում է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։

Կարդացեք նաև

Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է եղել։ Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը, հարուցվել է քրեական գործ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս