Եվրոպայի ամենախարիզմատիկ առաջնորդները՝ ըստ Politiko-ի
Politico-ն հրապարակել է Եվրոպայի ամենախարիզմատիկ և գրավիչ քաղաքական գործիչների վարկանիշը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տալով նվազագույն 0 միավոր՝ 10 բալանոց սանդղակից։
Հրատարակության համաձայն՝ Պուտինի գործողությունները ուկրաինական հակամարտությունում նվազեցնում են նրա գրավչությունը կամ խարիզման։
«Ձիեր հեծած և առանց վերնաշապիկի որսորդության բեմադրված լուսանկարներ հրապարակելը գրավիչ չէ: Աշխարհի բոլոր առաջնորդներից, որոնց մասին կարող ենք մտածել, Վլադիմիր Պուտինն այն մեկն է, ում հետ ամենաքիչը կցանկանայինք մի բաժակ թեյ կամ գարեջուր խմել»,-նշել է Politico-ն։
Վարկանիշում հիշատակվում են նաև եվրոպական այլ ականավոր քաղաքական գործիչներ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն, օրինակ, ստացել է 2 միավոր 10-ից, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին՝ 3 միավոր 10-ից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ 10-ից 4, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ 10-ից 7, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստացել է ամենաբարձր բարձր գնահատականը՝ 9-ը՝ 10 միավորից։