Ձենդ կտրի’ր. Աննա Մկրտչյանը՝ Հակոբ Արշակյանին
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը պատկերավոր https://168.am/2023/12/05/1967416.html ներկայացրեց, թե ինչ կասեր Նիկոլ Փաշինյանը, եթե «Ռոսիա-24»-ին հարցազրույց տար։
Պատգամավորի հայտարարությունից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նրան հորդորեց հարգանքով խոսել Նիկոլ Փաշինյանի հասցեին։
«Տիկին Մկրտչյան, այդ որ ասում եք՝ ձայնդ կտրի, ո՞ւմ է վերաբերում, ի՞նձ»,- հարցրեց Հակոբ Արշակյանը, ինչին ի պատասխան՝ Աննա Մկրտչյանը հաստատելով ասաց՝ Ձեզ։
«Տիկին Մկրտչյան, Ձեզ նախազգուշացում, առաջարկում եմ Ձեր տեղում նստել ու լռել։ Լսեք, թե հիմա Ձեզ ինչ եմ ասում, ես դեռ հաջորդ սանկցիաներին չեմ դիմում, բայց խոսքս ավարտեմ։
Ես Ձեզ ասում եմ՝ տիկի՛ն Մկրտչյան, դրանով ուզում եմ իմ հարգանքը դրսևորել Ձեր ընտրողներին և խորհրդարանին ու խորհրդարանի մեր պատգամավոր գործընկերներին։ Պիտի խնդրեմ, որ Ձեր ելույթներում ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանին դիմեք պարոն վարչապետով կամ պարոն Փաշինյանով և այլևս չդիմեք անունով»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Ապա ԱԺ փոխնախագահը զգուշացրեց՝ հաջորդ անգամ թե Աննա Մկրտչյանի, և թե ցանկացած պատգամավորի ելույթ կընդհատվի, եթե նման ոճով հանդես գան, նման անհարգալից պահվածքն ինքն անձամբ չի հանդուրժի։
Ի պատասխան՝ Աննա Մկրտչյանն էլ ասաց, որ իր փոխարեն ինքը կորոշի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում