«Բացահայտում». ինչ է ասել Ռոսիա 24-ին Նիկոլ Փաշինյանը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանում հայտարարություների ժամին հիշեցրեց, որ նախորդ անգամ հայտարարությունն ավարտել էր՝ բացահայտելով «Նիկոլի տերերի հորդորն իրեն իր տեղը փոխելու» և այդ հորդորին անսալով՝ Փաշինյանը փորձում է տեղը փոխել։
«Այս անգամ ձեզ կներկայացնեմ տեղեկատվության մեկ այլ բաժին, այս անգամ կապի միջոց հանդիսանում է «Ռոսիա-24-ը»։
Ներկայացնում եմ ձեզ սղագրությունից մի հատված, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է.
«Հավատացնում եմ ձեզ, ես չեմ ասել, որ «Իսկանդերը» 10 տոկոս է կրակել, ձեզ հավատացնում եմ, ձեզ սխալ են թարգմանել, խաղաղապահները հիանալի իրականացնում են իրենց առաքելությունը։ ես երբեք չէի կարող ասել, որ ՀԱՊԿ-ը իր առաքելությունը չի կատարում, ես երբեք չէի կարող ասել, որ փող եմ տվել, բայց Ռուսաստանը զենքը չի տվել։ Ես չեմ ասել, որ ՌԴ-ն խոչընդոտ է, ռազմաբազայի մասին ընդհանրապես չեմ խոսել, վստահեցնում եմ՝ ամեն ինչ նույնն է մնալու։
Ռուսական ալիքները ես ո՞նց կարող եմ փակել, չե՞ք հիշում՝ ես եկա ու ասացի, որ «պառադ» նայել շատ ենք սիրում, դա էլ ռուսական ալիքներով ենք նայում։ Ես հո չե՞մ ասել, որ Լարսը դուք եք փակել, ասել եմ՝ ձյուն է եկել, փակվել է։ Մի խոսքով, ես չեմ ասի՝ այո, չեմ էլ ասի՝ ոչ, բայց իմ ոչ ասելը չի նշանակի այո։ Ես ինչպե՞ս կարող եմ մոռանալ ձեր բոլոր օժանդակություններն իմ բոլոր ընտրություններին, ինչպե՞ս կարող եմ մոռանալ ձեր արտահայտությունը, որ ես դավաճան չեմ, չնայած հայերի մեծ մասը չի էլ հավատում։ Հայաստանում հարցումները ցույց են տալիս, որ ամեն չորրորդի համար ես դավաճան եմ»»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում