Ազգային անվտանգության ծառայությունն այսօր չզեկուցվող հարցով Կառավարության հաստատմանն է ներկայացրել մի որոշում, որով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանվել և դարձել է «Պետական գաղտնիքի մասին» օրենք։
Իսպանիայում գնաճը հոկտեմբերին դանդաղել է մինչև 7,3 տոկոս՝ ամառվա ամիսներին նկատվող 10 տոկոսից ավելի գնաճի ցուցանիշի համեմատությամբ: Անցյալ ամիս եվրոգոտու սպառողական գներն աճել են ռեկորդային տեմպերով՝ 10,7 տոկոսով։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները պաշտպանական զենք գնելու համար, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին:
Այսօր ֆեյսբուքում տեղեկություն տարածվեց վերջինիս մասին, որում անդրադարձ կար նաև նրա քրեական անցյալին։ ՀՀԿ անդամ Հովհաննես Խաչատրյանը մասնավորապես գրել էր, որ Հայկ Բաղդասարյանը թաքնված դրամաշորթ է և պատմել էր 2019 թվականին տեղի ունեցած դեպքի մասին, թե ինչպես է Բաղդասարյանը Մասիս քաղաքի մի բնակչից խաբեությամբ 7 միլիոն դրամ շորթել։
ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանումն այս տարվա սեպտեմբերին կազմել է 90,4 մլն դոլար, ինչը ամենաբարձրն է այս տարվա մարտից ի վեր։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն ամերիկացի գրող, իրավաբան և հասարակական գործիչ, մեր հայրենակից Աննա Թերքոթ-Աստվածատուրյանն է: Նրա «Արտաքսում. Դեպի անհայտություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքը փախստական աղջկա հայացքն է Բաքվի հայ բնակչության դեմ ադրբեջանցիների վայրագություններին, որոնք տարբեր կերպ դրսևորվել են 1988-1992թթ. Ադրբեջանում հայկական ջարդերի ժամանակ:
Գերմանիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը, հակառակ դեպքում կարող են լինել կամայական ձերբակալություններ, հարցաքննություններ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը: Ելույթը՝ ստորև.
Այդ այցը, ինչպես հայտնել են երկու կողմերը, կկայանա նոյեմբերի 4-ին:
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մեծ մասի օկուպացիայից հետո, այդ տարածքների պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև հայկական գերեզմանոցները ենթարկվեցին վանդալիզմի։
«Ինձ նաև իմ ունակությունների համար տեղ տվեք». Քրիստինե Պողոսյան
Վերջին ժամանակահատվածում տարբեր ուղղություններով բավական մեծ ակտիվություն է նկատվում հայ-իրանական հարաբերություններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ամփոփելով Իրան կատարած այցի արդյունքները, նշեց, որ ունեցել են հագեցած հանդիպումներով օրակարգ, գրանցվել են կոնկրետ պայմանավորվածություններ: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր նախարարությունը բավական լուրջ ներգրավվածություն ունի հայ-իրանական տարբեր ուղղություններով աշխատանքներում, դրանք բավական […]
Երևան քաղաքը Սևակ Հովհաննիսյանի հրաժարականից հետո դեռևս դատախազ չունի: Երևանի դատախազի պարտականությունների ժամանակավոր կատարումը շարունակում է դրված մնալ Երևանի դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ուսերին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օրից ԱՄՆ մայրաքաղաքում սպասվում է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպում։
«Անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն: ԵՄ-ի ընդլայնումն արեւմտաբալկանյան երկրների հաշվին առաջնահերթություն է Իտալիայի համար»,- գրել է նա Twitter-ում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 29-ին ՔՊ համագումարում կուսակցության վարչության անդամների ընտրության հաշվարկների հետ կապված խնդիրներին, նշեց, որ չունի պաշտոնական տեղեկատվություն, հետևաբար՝ չի կարող գնահատական տալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիեւն Իսպանիայից կստանա սպառազինություն, որը թույլ կտա պաշտպանել ուկրաինական երկինքը։
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը:
Պահանջեք, որ ԱԳՆ-ի բյուջեն լինի 25 միլիարդ. դիվանագետների աշխատավարձն անբավարար է. Արսենյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ Սերժ Սարգսյանն այս ելույթն ունեցել է, ուշադրություն, 2019 թվականի նոյեմբերին Զագրեբում, եվրոպական իշխող կուսակցության համագումարին։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցադրումներին՝ նշեց.
Այդ ճանապարհով խաղաղության հնարավոր չէ հասնել. Արարատ Միրզոյան
2023 թվականի ԱԳՆ բյուջեն կկազմի 16 միլիարդ դրամ
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կամավոր ատեստավորում անցած պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կրկնապատկվելու է:
Այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Նախարարը ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո, սակայն, որևէ հարցի չպատասխանեց։
Կաստալդոն նշեց, որ իրենք եղել են Սյունիքում և տեսել ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքները:
«ՌԴ Վլադիկավկազ քաղաքում ևս հյուպատոսական գրասենյակ կբացենք: Վերին Լարսի հետ կապված խնդիրները քիչ դեր չունեն մեր այս որոշման մեջ»,-նշեց Միրզոյանը:
Այնտեղ կլինի իմ և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովն ամենամյա դարձնելու հնարավորություններին վերաբերող հարցեր: