Բաժիններ՝

Գերմանիայի կանցլերը մեկնելու է Չինաստան

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տնտեսական պատվիրակության ուղեկցությամբ ուղեւորություն կկատարի Չինաստան՝ աշխարհում ավելի ու ավելի բարդ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում՝ երկկողմ համագործակցության լայն օրակարգի քննարկման եւ կարեւորագույն միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների համակարգման համար:

Այդ այցը, ինչպես հայտնել են երկու կողմերը, կկայանա նոյեմբերի 4-ին: Սպասվում է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի եւ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ Շոլցի հանդիպան ընթացքում կարծարածվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը եւ Թայվանի հարցը:

Գերմանիայի կառավարության ղեկավարը Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ կհանդիպի կանցլերի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ: Դեռ ավելին, նա կդառնա եվրոպացի առաջին ղեկարարը, որը պետական այց կկատարի հանրապետություն համավարակն սկսվելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930