
ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանումը սեպտեմբերին մարտից ի վեր ամենաբարձրն է եղել

ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանումն այս տարվա սեպտեմբերին կազմել է 90,4 մլն դոլար, ինչը ամենաբարձրն է այս տարվա մարտից ի վեր։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԱՄՆ գլխավոր վիճակագրական գործակալության տվյալներին:
Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերին ամերիկյան արտադրանքի արտահանման ծավալը գերազանցել է անցած հինգ ամիսների ցուցանիշը։ Օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 66,8 մլն դոլար, հուլիսին՝ 82,5 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ, տարվա սկզբի համեմատ ամերիկյան ապրանքների արտահանումը Ռուսաստան կրճատվել է 306,4 մլն դոլարով։