Բաժիններ՝

Իսպանիան սպառազինություն է փոխանցել Ուկրաինային, որը թույլ կտա պաշտպանել երկինքը

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիեւն Իսպանիայից կստանա սպառազինություն, որը թույլ կտա պաշտպանել ուկրաինական երկինքը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Իսպանիան Ուկրաինային կփոխանցի Hawk հակաօդային պաշտպանության իր համակարգերից չորսը: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ այդ համակարգերն արդեն երկիր հասնելու ճանապարհին են: «Մենք արդեն կունենանք խոցման միջոցներ, որոնք չեն եղել ո՛չ մարտին, ո՛չ ապրիլին: Այժմ մենք Իսպանիայից ստանում ենք շատ հզոր բաներ, որոնք թույլ կտան պաշտպանել մեր երկինքը»,-Դանիլովն ասել է համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում:

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնան Ռուսաստանի համար:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու է բացասական արդյունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս