Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ

ԿԺԴՀ-ն Դեղին ծովի ուղղությամբ արձակել է մի քանի թևավոր հրթիռ՝ ավելի սրելով Հարավային Կորեայի հետ լարվածությունը։  Yonhap գործակալությունը հաղորդում է, որ հրթիռների արձակումը կատարվել է տեղի ժամանակով մոտավորապես ժամը 07:00-ին։

Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն հայտնել է, որ ուժեղացրել է մոնիթորինգը, սերտորեն համակարգում է իր գործողությունները Միացյալ Նահանգների հետ՝ հսկելով ԿԺԴՀ-ի գործողությունները։

Ըստ որոշ աղբյուրների՝ հրթիռները թռել են շրջանաձև հետագծով և նման են եղել թևավոր հրթիռների, որոնք ավելի ցածր բարձրության վրա են թռչում, քան բալիստիկ հրթիռները։

Այս արձակումից 10 օր առաջ Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով աշխատող միջին հեռահարության գերձայնային բալիստիկ հրթիռ էր արձակել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031