Բաժիններ՝

Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում հաղթող է ճանաչվել հանրապետականների կողմից նախագահական ընտրություններում առաջադրվել ցանկացող թեկնածուների շարքում։

Ընտրապայքարից դուրս եկած Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսից հետո Դոնալդ Թրամփի դեմ պայքարող միակ թեկնածուն ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին է։ Չնայած Նյու Հեմփշիրում պարտությանը, Հեյլին հայտարարել է, որ կշարունակի պայքարը։

Նյու Հեմփշիրում նախնական ընտրությունների (փրայմերիզ) քվեաթերթիկների 75 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Թրամփը հավաքել է ձայների 55 %-ը, Նիկի Հեյլին՝ 43,6 %-ը։

Նյու Հեմփշիրում անցկացվել է նաև դեմոկրատների փրայմերիզ։ Դեմոկրատների աջակիցներն իրենց նախապատվությունը տվել են գործող նախագահ Ջո Բայդենին։

Ավելի ուշ Բայդենը հայտարարել է. «Այժմ հստակ է, որ Դոնալդ Թրամփը կլինի Հանրապետական կուսակցության թեկնածուն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031