Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգի նավահանգստում առգրավվել է 1 200 կգ կոկաին՝ 13 միլիարդ ռուբլի արժողությամբ

Ռուսաստանի մաքսավորներն Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցների հետ համատեղ Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում հայտնաբերել և առգրավել են կոկաինի խմբաքանակ` ավելի քան 1 200 կգ քաշով և 13 միլիարդ ռուբլի մոտավոր արժեքով։
Հարուցվել է գործ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության վերաբերյալ։

«Կոկաինի խոշոր խմբաքանակի մաքսանենգությունը կասեցրել են Հյուսիս-արևմտյան մաքսային վարչության և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի վարչության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում: Առգրավվել է ավելի քան 1 200 կգ թմրանյութ, որի արժեքը սև շուկայում գերազանցում է 13 միլիարդ ռուբլին։ Այդ փաստով Բալթյան մաքսային ծառայությունը հարուցել է քրեական գործ», – ասված է հաղորդագրության մեջ։

Թմրանյութը հայտնաբերվել է սուրճի տոպրակների մեջ զննության սարքավորումների միջոցով, բեռը հասել է Բելգիայի Անտվերպեն նավահանգստից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031