Բաժիններ՝

Լեհաստանը կանցկացնի 20 հազար զինվորականի մասնակցությամբ ազգային զորավարժություններ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում

Լեհաստանի և մի շարք այլ երկրների զինված ուժերը փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կսկսեն DRAGON-24 զորավարժությունները, որոնք կկայանան ՆԱՏՕ-ի Steadfast Defender 2024 (STDE-24) զորավարժությունների շրջանակներում:

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ զորավարժություններին կմասնակցի 20 հազար զինծառայող։

«STDE-24-ի առանցքային տարրը կլինեն Լեհաստանի DRAGON-24 ազգային զորավարժությունները՝ այլ երկրների զինված ուժերի մասնակցությամբ», – Լեհաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 20 հազար զինծառայողներ և 3500 միավոր տեխնիկա Լեհաստանից և նրա դաշնակից երկրներից։ Դրանց կներգրավվեն նաև ՆԱՏՕ-ի ընդլայնված առաջադիր ներկայության ուժերը: Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ բացի ջրում, օդում և ցամաքում զորավարժություններից, դրանք կանցկացվեն նաև կիբերտարածությունում։ Զորավարժությունների անցկացման վայրը նշված չէ։

Ավելի վաղ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին հայտարարել էր, որ հունվարի վերջին կսկսվեն ՆԱՏՕ-ի Steadfast Defender 2024` վերջին տասնամյակների ընթացքում խոշորագույն զորավարժությունները, որոնց կմասնակցեն մոտ 90 հազար զինծառայողներ դաշինքի երկրներից և Շվեդիայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս