ԵՄ առաքելության կարգավիճակի մասին օրենքի նախագիծը կուղարկվի ԱԺ
ՀՀ կառավարության վաղվա նիստում ընդգրկված է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Ըստ հիմնավորումների, նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Նախագիծը կուղարկվի ԱԺ։