Բաժիններ՝

Կիևը գիտեր գերիների տեղափոխման մասին. պատգամավոր Կարտապոլովը` Իլ-76-ի խոցման մասին

Ռուսական Իլ-76 ինքնաթիռը, որի մեջ եղել են Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված զինվորներ, խոցվել Patriot (համալիրը գտնվում է Խարկովի մարզում) կամ IRIS-T-ի երեք հրթիռներով: Տեղեկությունը հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:

Նա ավելացրել է, որ ևս մեկ ԻԼ-76 ինքնաթիռ, որում Ուկրաինայի 80 ռազմագերիներ կային, հետ է շրջվել Բելգորոդի մարզում ինքնաթիռի կործանումից հետո՝ մարդկային կյանքեր փրկելու համար:

Ռուսաստանցի պատգամավորը կարծում է, որ Ուկրաինայի զինված ուժերը միտումնավոր են խոցել ինքնաթիռը, որով տեղափոխում էին ուկրաինացի ռազմագերիներին։

«Դա, անշուշտ, միտումնավոր է, նրանք շատ լավ գիտեին, որ ինքնաթիռը թռչում է, գիտեին, թե ուր։ Հրթիռային համալիրի օպերատորները չեն կարող շփոթել տրանսպորտային ինքնաթիռի կամ մարտական ինքնաթիռի օդային թիրախի լուսավորությունը: Ամեն ինչ պարզ է, դա մեծ ինքնաթիռ էր, թռչում էր առանց ուղեկցության։ Նրանց նախապես տեղեկացրել էին», – ասել է նա։

Որոշ տվյալներով՝ 192-ը 192-ի դիմաց բանաձևով գերիների փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր Բելգորոդի մարզի սահմանին։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները գրել էին, որ հարվածը հասցրել են Ուկրաինայի զինված ուժերը, սակայն այն տեղեկությունը հաստատելուց հետո, որ ինքնաթիռում ուկրաինացի գերիներ են եղել, որոնք տեղափոխվել են փոխանակման համար, սկսել են լուրերից հեռացնել այդ հրապարակումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս