Բաժիններ՝

Մի շարք արաբ դիվանագետներ լքել են ՄԱԿ-ի ԱԽ-ի դահլիճը Իսրայելի մշտական ​​ներկայացուցչի ելույթի ժամանակ

Արաբ մի շարք ներկայացուցիչներ լքել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը, երբ իր ելույթն է սկսել Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հունվարի 23-ին նախարարների մակարդակով անցկացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստը մերձավորարևելյան կարգավորման շուրջ։ Նիստում առաջինը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, այնուհետև խոսքը տվել են Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ Մալիքիին։

Նրանից հետո հանդես է եկել Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։ Նրա ելույթի ժամանակ մի շարք դիվանագետներ ոտքի են կանգնել և դուրս եկել դահլիճից՝ վերադառնալով միայն այն բանից հետո, երբ Իսրայելի ներկայացուցիչն ավարտել է իր խոսքը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, գերազանցել է 25 000-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031