Հայաստանը ռազմական կցորդներ կունենա Չեխիայում և Ղրղզստանում

Հայաստանը նախատեսում է ռազմական կցորդներ ունենալ Չեխիայում և Ղրղզստանում։

Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդների մասին հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում։

Չեխիայում ռազմական կցորդ ունենալու մասին նախագծի մեջ նշված է, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Չեխիայում հավատարմագրված ռազմական կցորդ, ով կիրականացնի պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ: Նշվում է, որ Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:

Ղրղզստանում ռազմական կցորդի վերաբերյալ նախագծում էլ նշվում է, որ Հայաստանն ու Ղրղզստանը պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: «Ռազմական կցորդի առկայություն Ղրղզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը: Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հայ-ղրղզական հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի»,- ասված է նախագծում:

Ղրղզստանում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031