Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել է նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը։
Դե արի, իմ տեղը կանգնի, ասա` ինչ անենք. Փաշինյանը գյուղացուն առաջարկում է մտածելակերպ փոխել
«Եթե Թուրքիայի ու Իսրայելի միջև գործնականում որևէ լարվածություն լիներ, ապա մինչև այժմ եղած կլիներ։ Թուրքիան միայն խոսում է, հոխորտում է, այս ամենին երկար ժամանակ մենք ականատես ենք լինում։ Թուրքիան նման բառապաշար է օգտագործում այն ժամանակ, երբ Պաղեստինում կամ արաբական աշխարհում որոշակի գործընթացներ են տեղի ունենում։ Իր այդ հայտարարություններով Թուրքիան ուզում է ցույց տալ, որ մեծ ցանկություն ունի հրեաների դեմ որևէ բան անելու, բայց ոչինչ չի անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիրան Լոքմագոզյանը։
Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ հանուն եռակողմ հայտարարության 9-րդ կետից հրաժարման՝ զոհաբերել է Գորիս-Կապան ճանապարհը, Լաչինի միջանցքը և Արցախը:
Իրանը դիմում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար: Այս մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունը։
#ՀԻՄԱ։ Մարիա Զախարովայի ճեպազրույցը. #ՈՒՂԻՂ
Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքում նավթապահեստում անօդաչու թռչող սարքի հարվածից բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են արդեն չորս օր, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։
2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ:
Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար, հայտնել է երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Բաքուն այս ցանկության մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրից հեռանալուց մեկ օր անց, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Կառավարական տանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ այս տարվա մարտին հավանություն է տվել վերանայված ռազմավարությանը, որը ստացել է «Միջուկային զենքի կիրառման ուղեցույց» անվանումը, ինչի մասին Սպիտակ տունը չի հայտարարել: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր հարվածների են ենթարկվել Իսրայելի բանակի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ուկրանայի զինված ուժերի հարձակման հետևանքով Ռուսաստանի Կուրսկի մարզում 31 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առողջապահական իշխանություններին։
ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան-Հանուն արդարության» խմբակցության պատգամավորները կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ օրինագիծ կներկայացնեն, որով առաջարկվում է 10 տարուց պակաս ՌԴ քաղաքացիություն ունեցող միգրանտներին արգելել որսորդական և այլ զենք ձեռք բերել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վաղ առավոտից Թուրքական լրատվամիջոցները Բոսֆորի նեղուցում նավի խորտակման մասին լուրեր են տարածում:
Իրանում Արբաին արարողությանը մասնակցելու համար Պակիստանից Իրաք ուղևորված շիական ուխտավորներով լի ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստաընկերությունը։
Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է իսրայելական Ynet News լրատվական հարթակը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Լեհաստան և Ուկրաինա կատարելիք այցերի ընթացքում հանդիպումներ կունենա այդ պետությունների ղեկավարների հետ։ Նա նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ կքննարկի Ուկրաինայում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման թեման։ Այս մասին Հնդկաստանի վարչապետը հայտնել է Վարշավա մեկնելուց առաջ։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։ Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։
Քննչական կոմիտեից ասացին, որ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան առգրավելու կամ խուզարկելու հետ իրենք որեւէ առնչություն չունեն
Իրական քաղաքական գործիչը դե ֆակտո չպետք է ունենա արձակուրդի իրավունք…
Հաջորդ կանգառը՝ Գյումրուց եւ Իջեւանից հետո, լինելու է Վայոց Ձորի մարզում՝ Եղեգնաձոր քաղաքում։
Արագածոտնի մարզպետն ինքն իր դեմ «հաղորդում» է տալիս. պետական աշխատանքին զուգահեռ նա բիզնեսով է զբաղվել:
Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն էր ղեկավարում
Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես հանդիպումներ է ունենում, երբևէ աչքի չի ընկել պասիվությամբ:
Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին (1995-2005 թթ.) դժգոհել է, որ իրեն չի բավարարում նախագահական թոշակը, և որ ինքը ստիպված է լրացուցիչ գումար վաստակել։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է gazeta.pl ինտերնետ-հարթակի հետ զրույցում։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ, մայիս, հունիս) Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ նվազել է 3,1%-ով և կազմել 13,7%։
«Երջանիկ պետությանը», որի մասին ոտանավորներ է գրում Նիկոլ Փաշինյանը, պետք են հենց այդպիսի քաղաքացիներ, որը վերջարդյունքում վերածվելու է «երջանիկ ապուշների» հավաքականության։
Իլոն Մասկը X սոցցանցի իր էջում տարածել է այս լուսանկարը, որտեղ կանգնած է «Կառավարության արդյունավետության դեպարտամենտ» մակագրությամբ ամբիոնի հետևում, և հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում։