Բայդենը հավանություն է տվել միջուկային զենքի օգտագործման գաղտնի ծրագրին. NYT

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ այս տարվա մարտին հավանություն է տվել  վերանայված ռազմավարությանը, որը ստացել է «Միջուկային զենքի կիրառման ուղեցույց» անվանումը, ինչի մասին Սպիտակ տունը չի հայտարարել: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Լրատվամիջոցը պարզաբանում է, որ վերանայումը կապված է, այդ թվում,  «Չինաստանի կողմից իր միջուկային զինանոցի արագ ընդլայնման» հետ։

«Պենտագոնը կարծում է, որ հաջորդ տասնամյակում Չինաստանի պաշարները (միջուկային զենքի) չափերով և բազմազանությամբ կմրցեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշարների հետ», – նշում է հրատարակությունը:

Պարբերականը գրում է, որ ևս մեկ գործոն է դարձել այն, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում «Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր համակարգված միջուկային մարտահրավերներին պատրաստվելը»:

Հունիսին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով ավագ տնօրեն Փրանայ Վադդին նույնպես վկայակոչել է այն փաստաթուղթը, որում առաջին անգամ մանրամասնորեն քննության է առնվում, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է արձագանքել միջուկային ճգնաժամերին, որոնք բռնկվում են միաժամանակ կամ հաջորդաբար՝ միջուկային և ոչ միջուկային զենքի կիրառմամբ։

Նրա խոսքով՝ նոր ռազմավարությունում ընդգծվում է «Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային միաժամանակ զսպելու անհրաժեշտությունը»

Ըստ հրապարակման՝ անցյալում քիչ հավանական էր թվում այն, որ ԱՄՆ-ի հակառակորդները կկարողանան համակարգել միջուկային սպառնալիքները:

Սպիտակ տնից հայտնել են, որ ծրագրի հաստատումն ուղղված չէ որևէ երկրի կամ կոնկրետ սպառնալիքի դեմ։ Դրա տեքստը գաղտնի է, սակայն դրա գոյությունը՝ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031