Սերժ Սարգսյանը երբեք պասիվ չի եղել, ընդդիմադիրներից ոմանք շեղում են հասարակության ուշադրությունը. Արտակ Զաքարյան

Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես հանդիպումներ է ունենում, երբևէ աչքի չի ընկել պասիվությամբ:

Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Նա ակտիվորեն հետևում է գործընթացներին, խորհրդակցում է կուսակիցների հետ և անհրաժեշտության դեպքում մասնակցում է հանրային միջոցառումներին»,- նշել է նա։

Զաքարյանի համոզմամբ՝ ներկայիս իշխանություններից պետք է ձերբազատվել: Նա հավելել է, որ գործող իշխանություններն օրակարգ չունեն, իսկ ընդդիմության օրակարգը հանցավոր իշխանությունների հրաժարականին հասնելն է:

Ըստ քաղաքական գործչի՝ շատ բան կախված է ընդդիմությունից ու նրա միասնությունից:

«Այսօր ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք «ով է բերել Նիկոլին» և այլ կարգի նման կեղծ թեմաներով փորձում են շեղել {հանրության} ուշադրությունը։ Սա անառողջ միջավայր է ստեղծում ընդդիմության ներսում, որը ձեռնտու է Փաշինյանին»,- հավելել է Զաքարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031