Դատարանը որոշել է, որ Առուշ Առուշանյանը չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել է նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը։

«ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի` նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով։ Նա պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»,–ասաց Շողիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս