
Իրանում ուխտավորների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 28 զոհ, 23 վիրավոր

Իրանում Արբաին արարողությանը մասնակցելու համար Պակիստանից Իրաք ուղևորված շիական ուխտավորներով լի ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ 28 մարդ մահացել է, 23-ը` տուժել։
Պատահարը տեղի է ունեցել Դեհշիր–Թաֆթ մայրուղում` Յազդ նահանգի մոտ։ Տուժածներից 14-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ավտոբուսում 53 պակիստանցի ուխտավոր է եղել, մահացածներից 11-ը կին են, իսկ 17-ը` տղամարդ։
Յազդի ոստիկանապետ, գնդապետ Հաջի Դեհաբադին հայտնել է, որ, նախնական տվյալներով, վթարի պատճառ է հանդիսացել շարժիչի անսարքությունը։
Արբաինը Իմամ Հուսեյնի նահատակության 40-րդ օրն անցկացվող ոգեկոչում է, որը 72 ուղեկցողի հետ զոհվել է խալիֆ Յազիդի բանակի հետ անհավասար պայքարում։ Արբաինի արարողությունն այս տարի տեղի կունենա օգոստոսի 25-ին։