
Բոսֆորի նեղուցում նավ է խորտակվել. 1 ուղևոր անհետ կորել է

Վաղ առավոտից Թուրքական լրատվամիջոցները Բոսֆորի նեղուցում նավի խորտակման մասին լուրեր են տարածում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ նավի 4 ուղևորից 3-ին փրկել են հարակից հատվածում գտնվող մեկ այլ նավի ուղևորներ, իսկ նրանցից 1-ն այդպես էլ չի գտնվել՝ համարվելով անհետ կորած: Անձի ինքնությունը ևս անհայտ է:
Դեպքի վայր են ուղարկվել տեղի ոստիկանության, շտապօգնության և առափնյա անվտանգության աշխատակիցներ: Փրկված ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: