Ավետիք Չալաբյանը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից. ՈՒՂԻՂ:
«Հետդարձի ճանապարհ կա. սա այն հարցը չէ, որ մարդկանց խաբեն՝ ասելով, թե անցել ենք անդառնալիության կետը։ Չկա՛ նման բան. երկրներ կան, որ 30-40 տարի հետո դադարեցրել են այս անարդյունավետ համակարգը։ Մեր փողերը պտտող ընկերություններին պետք է ժամանակ տրվի, որպեսզի վաճառեն այդ ակտիվները, և գումարները վերադարձվեն մարդկանց»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի զինված հակամարտությանը: Նրա դիտարկմամբ՝ որոշ երկրներ ցանկանում են երկարաձգել պատերազմը, որոշներն էլ նույնիսկ ցանկանում են կանխել Ստամբուլում ստորագրված հացահատիկի արտահանման մասին եռակողմ համաձայնագիրը։
Տևական ժամանակ ակտիվ քննարկվում էր այն, որ հայկական, այդ թվում՝ արցախյան կողմը համաձայնել է Բերձոր (Լաչին) քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը՝ նոր այլընտրանքային ճանապարհի կամ միջանցքի պատրաստ լինելուց հետո: Ընդ որում, Բերձորի հանձնման շուրջ աղմուկ էին հանում մարդիկ, որոնք դեռ անցած տարի հանրությանը վստահեցնում էին, որ թուրքը Բերձորով չի անցնի:
Հրթիռակոծվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղակայված Թուրքիայի Հյուպատոսարանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Բացի այդ, ըստ աղբյուրի՝ G7-ի երկրները ուզում են ռուսական նավթի գների այնպիսի շեմ սահմանել, որպեսզի ռուսական նավթի գինը ինքնարժեքից բարձր լինի, բայց անհամեմատ ցածր լինի շուկայական գներից:
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 8 անշարժ գույք, 16 մեքենա, դրամական միջոցներ։
Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչները ջանում են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտնել այն նկատառումները, որ նրա հնարավոր այցը Տայվան կհարուցի ռիսկեր: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյան, այլք։
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողովը:
Արդեն համոզված կարող եմ ասել, որ այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի իրենց քաղաքական հակառակորդներին, իսկ իրականում պարզապես հայրենասեր և իրենց առաջ կզելուց հրաժարվող մարդկանցից ազատվելու հարցում: Այս մասին ֆեյսբուքում իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանը հրթիռակոծվել է: Ըստ տեղեկությունների՝ 4 հրթիռ է արձակվել Թուրքիայի հյուպատոսարանի վրա: Սպանվածներ և վիրավորներ չկան: Հասցվել է միայն նյութական վնաս:
Ստամբուլում հուլիսի 27-ին տեղի է ունեցել ուկրաինական հացահատիկի փոխադրման համակարգման նպատակով ստեղծված համատեղ կենտրոնի բացման արարողությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ սերիալ են նկարահանում 2020 թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի կամ ինչպես իրենք են կոչում «Հայրենական պատերազմի» մասին։ Սերիալի առաջին դրվագը եթեր դուրս կգա այս տարվա նոյեմբերի 8-ին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Թուրքական իշխանամերձ «Sabah» թերթի կայքը հրապարակել է «Թուրանի ճանապարհն է գալիս. Թյուրքական պետությունները իրար է միացնելու» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ այն անվանելով «Թուրանի ճանապարհ»:
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ դատական նիստը: Առաջինը տեղի ունեցավ երեկ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի և Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի ուղեկցությամբ:
Մամիկոն Ասլանյանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ զարկերակային ճնշման սուր տատանումներ նախնական ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Մամիկոն Ասլանյանը։
Ավետիք Չալաբյանի մոտ զարկերակային ճնշման խնդիր է, ունի նաև տաքություն.Վարազդատ Հարությունյան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ տասներկուերորդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ:
Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ինչ են քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին տեղի ունենալիք հանդիպմանը:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ընդունել է Թյուրքալեզու երկրների հատուկ ծառայությունների 24-րդ կոնֆերանսին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին։
«Հունիսի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:
168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց. նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է:
Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է դպրոցներում թյուրքական պատմության և թյուրքական աշխարհագրության առարկաների դասավանդումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքում նրա պաշտոնական էջից։
«Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները: ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վ. Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել: